Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.11.2015 | 00:02

Տո՛ւր ինձ, Տե՛ր, սուգ
և արտասուք, զորացրո՛ւ
մարմինս, կակղեցրո՛ւ
իմ քարացած
սիրտը և հավաքի՛ր
մտքերս դեպի Քեզ։
Ջնջի՛ր հանցանքներիս
բազմությունը և
շնորհի՛ր ինձ իմ հոգու
շահը։ Ընդունի՛ր
և մի՛ անտեսիր սրտիս
հառաչանքները։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ